News.am. 29-10-2011- Թուրքիայում «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի կողմից հրապարակվել է 4 ամիսը մեկ լույս տեսնող «Մամուլում ատելություն սերմանող նյութերի ուսումնասիրման զեկույց»-ի 7-րդ աշխատանքը։
Թուրքական Birgun թերթի փոխանցմամբ՝ մայիս-օգոստոս ամիսների ընթացքում լույս տեսնող օրաթերթերի մեջ հայտնաբերվել է էթնիկ եւ կրոնական խմբերին թիրախ դարձրած 41 սյունակային գրեր եւ լուրեր։ Ատելություն սերմանող նյութերի մեծ մասի թիրախն են եղել հայերը եւ քրդերը։ Թերթերի հրապարակումների մեջ նշվել են «PKK-ն հայկական կառույց է», «Հայի վաստակ», հայի գլուխ, «դավաճան», «հիմնական թշնամին հայերն են» եւ նմանատիպ այլ արտահայտություններ։
Ատելություն սերմանող հրապարակումների 87 տոկոսը կազմել են սյունակագիրները։ Ատելություն եւ քին սերմանող նյութերում հայերի դեմ ուղղված հրապարակումները գերակշիռ մաս են կազմել։

No comments:
Post a Comment