«ԱԶԳ», 29-10-2011 - Հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկած` թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը նվիրված միջազգային համաժողովում Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրի պարագլուխ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ, մեկը մյուսի հետեւից համաժողովի օտարերկրյա մասնակիցների ուշադրությունն էին հրավիրում եւ փորձում վերջիններին ներշնչել «օկուպացված» Լեռնային Ղարաբաղում թմրամիջոցների բիզնեսի ծաղկման «փաստ»-ով` շեշտելով, որ «ադրբեջանական հողերի օկուպացիան պայմաններ է ստեղծում թմրաբիզնեսի եւ միջազգային ահաբեկչության համար»: Զարմանալի կլիներ, եթե այս համաժողովում եւս Ադրբեջանի պաշտոնյաները չխոսեին Լեռնային Ղարաբաղի մասին եւ կոչ չանեին միջազգային հանրությանըՙ որեւէ կերպ ազդելու պաշտոնական Ստեփանակերտի վրա:
Հարկ եմ համարում նշել, որ դեռեւս չի արձանագրվել որեւէ դեպք, որն առիթ տա միջազգային հանրությանը (բացառությամբ մեր արեւելյան հարեւանների) քննադատելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին կամ նույնիսկ մտածելու, որ այն ներքաշված է թմրամիջոցների ապօրինի արտադրության կամ շրջանառության գործընթացում: Նույնիսկ հենց նրանք` ադրբեջանցիները, բացի օդի մեջ խոսելուց, չեն կարող ներկայացնել ԼՂՀ-ում գրանցված որեւէ նմանատիպ դեպք: Ունենալով ուղղակի կապ միմիայն Հայաստանի Հանրապետության հետ` Արցախը փաստորեն գտնվում է տարածաշրջանում հանցավոր բիզնեսի համար ամենաաննպաստ դիրքում, եւ որպես տարանցիկ պետություն հետաքրքրություն չի ներկայացնում հանցավոր աշխարհի համար: Բացի դրանիցՙ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, եւ եթե արձանագրվեին նմանատիպ դեպքեր, անկասկած, դրանք իրենց արտացոլումը կգտնեին վերջիններիս հաշվետվությունների մեջ:
Պարզից էլ պարզ է, որ նմանաբնույթ հայտարարություններով ադրբեջանցիները ոչ միայն փորձում են վարկաբեկել Ղարաբաղի իշխանություններին եւ «քար նետել» ԼՂՀ անբասիր հեղինակության վրա, այլեւ այդ ճանապարհով փորձեր են կատարում ճնշումներ գործադրելու ԼՂՀ իշխանությունների վրա: Ահա այսպես, ելույթ ունենալով համաժողովի մասնակիցների առջեւ` Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Հալաֆ Հալաֆովը հայտարարել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն միջազգային առաքելություն ուղարկվի` ԼՂՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հետաքննություն անցկացնելու համար, ընդ որում, ըստ Հալաֆովի, հետաքննությունը պետք է անցկացվի միմիայն պաշտոնական Բաքվի համաձայնությամբ: Կարելի է եզրակացնել, որ Բաքուն, գիտակցելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացների եւ զարգացումների վրա ազդելու եւ դրանցում մասնակցելու իր անկարողության փաստը, փորձում է վերը նշված ճանապարհով միջամտել ԼՂՀ ներքին զարգացումներին: Կասկածից վեր է, որ Ադրբեջանի նմանատիպ իղձերը դատապարտված են անհաջողության եւ երբեք ի կատար չեն ածվի:
Իր հերթին, Ադրբեջանի անունը բազմիցս հիշատակվում է միջազգային հայտնի կազմակերպությունների եւ աշխարհում մեծ հեղինակություն ունեցող պետությունների հրապարակած` թմրանյութերի ապօրինի շրջանառությանը վերաբերող հաշվետվություններում: Ահա այսպես, ՄԱԿ-ի թմրանյութերի դեմ պայքարի վարչության տարեկան հաշվետվության մեջ նշվում է, որ այնպիսի կոռումպացված պետությունում, ինչպիսին Ադրբեջանն է, թմրանյութերի դեմ պայքարը անարդյունավետ է: Այստեղ Ադրբեջանը նշվում է որպես թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային Բալկանյան ուղու» առանցքային պետություն, եւ որ Ադրբեջանով անցնում է ամբողջ աշխարհում գրանցվող թմրանյութերի ապօրինի շրջանառության ծավալի 7%-ը:
Ադրբեջանցիները հավանաբար մոռացել են ԱՄՆ պետդեպարտամենտի «2010 թվականի թմրանյութերի տարածման վերահսկողության միջազգային ռազմավարություն» հաշվետվությունը, որի համաձայն` Ադրբեջանը համարվում է Աֆղանստանից եւ Միջին Ասիայից Արեւմտյան Եվրոպա եւ Իրանից Ռուսաստան եւ Արեւմտյան Եվրոպա թմրանյութերի փոխադրման տարանցիկ գոտի: Այսպիսով, լինելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հարավ-հյուսիս (Աֆղանստան-Իրան-Ադրբեջան-Ռուսաստան) եւ արեւելք-արեւմուտք (Աֆղանստան-Իրան-Ադրբեջան-Վրաստան-Եվրոպա, ինչպես նաեւ Աֆղանստան-Կենտրոնական Ասիա-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Եվրոպա) թմրանյութերի շրջանառության խոշորագույն ճանապարհների առանցքային տարանցիկ պետություն` Ադրբեջանն այդպիսի հայտարարություններով փորձում է կոծկել վերջին մի քանի տարիների ընթացքում սեփական երկրում արձանագրված թմրամիջոցների բիզնեսի ողբերգական աճը: Թմրամիջոցների շրջանառության ողբերգական աճի մասին են վկայում նաեւ հենց Ադրբեջանի իշխանությունները: Այսպես, համաձայն Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի կողմից համաժողովի ժամանակ հրապարակված տվյալների` Ադրբեջանում վերջին 3 տարիների ընթացքում հերոինի ապօրինի շրջանառությունն աճել է 1,9 անգամ: Անհանգստացնող է նաեւ երկրում գրանցված թմրամոլների քանակը. 2010 թվականի դրությամբ Ադրբեջանում գրանցվել է 25489 թմրամոլ: 2010 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ոսուբովը հայտարարել էր, որ Աֆղանստանում ապօրինաբար արտադրվող թմրանյութերի 35%-ը փոխադրվում է Ադրբեջանի տարածքով:
Ստեղծված ֆոնի վրա զարմանալի չէ, որ թմրաբիզնեսի մեջ ներգրավված են նաեւ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները: Այսպես, 2010 թվականի փետրվարին Ադրբեջանի ներքին գործերի նախարարի հրամանով Սումգայիթի եւ Կյուրդամիրի նախկին ոստիկանապետ Մեհդի Գումբաթովը, որը նախկինում պաշտոնից հեռացվել էր եւ ձերբակալվել իր բնակության վայր Ջամիլլի գյուղում թմրանյութերի պլանտացիա ունենալու եւ այդ պլանտացիան բացահայտած Ադրբեջանի ոստիկանության Թարթառի շրջանի օպեր-լիազոր Զաբիլ Իսմայլովի սպանությունը կազմակերպելու համար, նշանակվել է Բաքվի ոստիկանության կենտրոնական վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնում: Ինչպիսի պայմաններում եւ ինչպիսի հիմքերով է կարճվել Գումբաթովի նկատմամբ հարուցված քրեական գործը` չի նշվում: Միայն հայտնի է, որ 2010 թվականի փետրվարից Ադրբեջանի մայրաքաղաքի ոստիկանության քրեական հետախուզությունը համակարգում է թմրաբարոն մարդասպանը:
Ադրբեջանի տարածքով թմրանյութերի փոխադրմանը եւ այդ գործընթացների մեջ պետության բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությանն է անդրադարձել նաեւ WikiLeaks-ը: Ադրբեջանում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Էնն Դերսիիՙ ԱՄՆ պետքարտուղարությանը ուղարկած գաղտնի գրությունում նշում է, որ թմրամիջոցները դեպի Եվրոպա փոխադրվում են ոչ թե «անկառավարելի» ԼՂՀ տարածքով, այլ միմիայն իրանա-ադրբեջանական սահմանով, որը Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության ներքո է: Գրության մեջ դեսպանն իր զարմանքն է հայտնում` տալով հետեւյալ հռետորական հարցը. «Եթե պաշտոնական Բաքուն տասնյակ միլիոն եվրո գնահատվող այդ գործարքներից չունի շահույթ, ապա ինչու համապատասխան քայլեր չի ձեռնարկում»: Փաստորեն նման հարցադրումով ԱՄՆ դեսպանը համոզմունք է հայտնում, որ թմրամիջոցների փոխադրումը Ադրբեջանով հովանավորվում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Չի բացառվում, որ Ադրբեջանի պաշտոնյաները ոչ միայն զբաղվում են թմրաբիզնեսով, այլեւ օգտագործում են թմրամիջոցներ եւ կախվածություն ունեն դրանցից:
Վերոհիշյալից կարելի է եզրակացնել, որ քաջ գիտակցելով երկրում տիրող բարձիթողի վիճակը եւ չկարողանալով զսպել «ձեռնտու սեւ բիզնես»-ից ստացվող տասնյակ, գուցե նաեւ հարյուրավոր միլիոն դոլարի գումարների ծարավը` ադրբեջանցի պաշտոնյաները հերթական անգամ փորձում են քաղաքականացնել ստեղծված իրավիճակը եւ ամեն ինչ բացատրում են ղարաբաղյան հիմնախնդրով:
Ի դեպ, զավեշտալի կլինի, եթե մի օր պարզվի, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց ռազմատենչ հայտարարությունները կատարում են հերոինի ազդեցության տակ` չգիտակցելով դրանց բովանդակության լրջությունն ու չզգալով պատժված լինելու եւ սեփական պետությունը կործանման եզրին կանգնեցնելու մտավախությունը:
ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՑ, Երեւան

No comments:
Post a Comment