Thursday, October 27, 2011

Ֆիլիպ Լեֆորտը` արցախյան հակամարտության լուծման խոչընդոտների մասին

HayNews.am. 27-10-2011- Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հանձնակատար Ֆիլիպ Լեֆորտն այսօր Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ արցախյան հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտը փոխվստահության մթնոլորտի բացակայությունն է և կողմերի` միմյանց հանդեպ ունեցած փոխադարձ վախը:
Լեֆորտը հայտարարել է, որ Եվրամիությունը աջակցում է հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Նա նաև հույս է հայտնել, որ կողմերը կգան փոխհամաձայնության ու խնդիրը կլուծվի. «Ես դա նաև Երևանում եմ ասել»:

No comments: