Sunday, October 2, 2011

Թուրքիան պատրաստվում է պատերազմի

Panorama.am. 1-10-2011- Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ քրդերի դեմ լայնամասշտաբ ռազմական գոծողություններ ծավալելու պատճառով, պետք է տարհանի լեռնային մարզերում ապրող բնակիչներին: Այս մասին տեղեկացնում է «ZMAN.com» պարբերականը:
Տեղական իշխանությունները տարհանման վերաբերյալ արդեն ստացել են համապատասխան ցուցումներ: Այդ տարածքներում թուրքական բանակն արդեն տեղակայել է «Կիրպ» կոչվող զրահապատ մեքենաներ, որոնք ընդունակ են դիմակայել հակատանկային ականներին:
Աղբյուրի փոխանցմամբ, խոսքը գնում է քրդերով բնակեցված, Իրաքի սահմանի մոտ գտնվող մարզերում ապրող բնակիչների մասին: «Քրդստանի Աշխատավոր կուսակցության» անդամները պատանդ են վերցնում թուրք պետական ծառայողներին, հատկապես ուսուցիչներին, որոնց Կենետրոնական Թուրքիայից են ուղղարկում այդ վայրեր:
Նշենք, որ ավելի վաղ Անկարան զգուշացրել էր Իրաքին, որ եթե պաշտոնական Բաղդադն իր տարածքում միջոցներ չձեռնարկի՝ «Քրդստանի Աշխատվոր կուսակցության» բազան ոչնչացնելու ուղղությամբ, ապա թուրքական զորքերն իրենք այդ ուղղությամբ գործողություններ կծավալեն:

No comments: