Saturday, October 15, 2011

Թուրքիայի արտգործնախարարը մեկնում է Նախիջեւան` հանդիպելու Իրանի եւ Ադրբեջանի գործընկերներին

News.am. 15-10-2011- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կարճատեւ այցով մեկնում է Նախիջեւան, որտեղ Ադրբեջանի եւ Իրանի գործընկերների մասնակցությամբ տեղի կունենա եռակողմ հանդիպում, 1news.az-ին հայտնել է Անկարայում Ադրբեջանի դեսպան Ֆաիկ Բաղիրովը:
Նախարարների առաջին հանդիպումը, որի արդյունքում համատեղ հռչակագիր է ընդունվել, կայացել է 2011թ. ապրիլին իրանական Ուրմիա քաղաքում:
Բաղիրովը նաեւ նշել է, որ Նախիջեւանում ծրագրված են խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեկի, ինչպես նաեւ պաշտպանության, արդարադատության, առողջապահության եւ Թուրքիայի գլխավոր շտաբի պետի հանդիպումները: Հանդիպման ժամկետի մասին չի հաղորդվում:

No comments: