Saturday, October 1, 2011

Լոնդոնում քուրդ երիտասարդները մեկ ժամով գրավել են The Guardian-ի խմբագրությունը

News.am. 1-10-2011- Անգլիայի մայրաքաղաքում մի խումբ քուրդ երիտասարդներ մտել են հայտնի The Guardian թերթի խմբագրություն եւ մեկ ժամանոց ակցիա իրականացրել:
Firat գործակալության փոխանցմամբ` քուրդ երիտասարդները թերթի խմբագրությունում լրագրողների համար անգլերենով ընթերցել են իրենց պահանջների մասին: Այնուհետ քուրդ երիտասարդները հանդիպել են The Guardian-ի արտասահմանյան լուրերի խմբագրի հետ եւ նրան տեղեկություններ հաղորդել թուրքական բանակի` քրդերի դեմ իրականացվող ռազմական գործողությունների, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամների ձերբակալությունների մասին:

No comments: