Saturday, October 1, 2011

ԱՄՆ–ը Թուրքիային ռազմական ուղղաթիռներ կտրամադրի

Tert.am. 1-10-2011- ԱՄՆ–ն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում Թուրքիային է փոխանցելու 3 ռազմական ուղղաթիռ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, ասել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն։
Ամերիկացի դիվանագետը միևնույն ժամանակ հրաժարվել է մեկնաբանել շրջանառվող այն տեղեկությունը, որի համաձայն Միացյալ Նահանգները Թուրքիային է տրամադրելու Predator անօդաչու սարքեր։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին թուրքական լրատվամիջոցները, Վաշինգտոնի և Անկարայի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի ամերիկյան զորքերի՝ Իրաքից դուրս գալուց հետո Predator անօդաչու ինքնաթիռները տեղափոխվելու են Թուրքիա և տեղակայվելու են Ինջիրլիքի ռազմակայանում։
Անկարան Predator անօդաչու ինքնաթիռները պատրաստվում է օգտագործել Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարում։

No comments: