«Լրագիր» 16-11-2011- Սուրիկ Խաչատրյանը Հայաստանի մարզպետներից «ամենաաղմկահարույցն» է: Նրա կամ նրա հովանավորությամբ գործող հարազատների անունները պարբերաբար հայտնվում են մամուլի էջերին: Նրանք կամ մեկին ծեծում են, կամ վրաերթի ենթարկում, կամ փորձում բռնաբարել:
Չնայած այդ ամենին, իշխանությունը շարունակել է մարզը վստահել Խաչատրյանին, քանի որ իշխանությունն ունի վստահության իր չափանիշները, որոնց էլ Խաչատրյանը՝ Լիսկան, բավարարել է լիուլի:
Իշխանությունն այժմ հայտարարում է, որ սահմանում է վստահության ու վարքի նոր չափանիշներ: Դրանից պետք է եզրակացնել, որ Լիսկան այլեւս չպետք է վայելի իշխանության վստահությունը:
Նոյեմբերի 14-ին Արմենիա Մարիոտում տեղի ունեցած միջադեպից հետո շատ է խոսվում այդ մասին, եւ դա թերեւս իսկապես կարեւոր է: Չնայած ամեն մի նոր կադրային փոփոխություն Հայաստանում նոր հիասթափություն է բերում, ինչքան էլ որ տեղի է ունենում վստահության եւ վարքի նոր չափանիշների նշանաբանով, այդուհանդերձ ամեն դեպքի պարագայում հանրությունը պետք է պահանջի փոփոխություն:
Բայց, այդ ամենի մեջ կա նաեւ մի կողմ, որն անտեսվում է, կամ անուշադրության մատնվում:
Երբ Սուրիկ Խաչատրյանի համեմատ դիտարկվում են մյուս մարզպետները, ապա նրանք պատկերանում են որպես «պարկեշտության», «զսպվածության», «հանդուրժողության» անձեռակերտ կոթողներ: Նրանցից ոչ ոք կարծես թե մարդ չի ծեծում, չի սպառնում, չի փորձում բռնաբարել: Նրանք ամեն ինչ անում են փոխհամաձայնությամբ՝ «ջենտլմենական փոխհամաձայնությամբ»:
Այդպես «ջենտլմենավարի» էլ պաշտոնավարում են նրանք, իրենց մարզերում լինելով ոչ պակաս «տանուտեր», քան Սյունիքում Սուրիկ Խաչատրյանը:
Ասենք, բացառություն կարող է լինել Կովալենկո Շահգալդյանը, որի բախտը չի բերել. Կոտայքի մարզից է Գագիկ Ծառուկյանը, ու շատ տեղերում՝ եթե ոչ ամբողջ մարզում, Ծառուկյանն է «թագավորում»:
Միգուցե ինչ որ չափով նաեւ Արագածոտնի մարզպետի բախտը չի բերել, քանի որ այնտեղից է գլխավոր դատախազը, եւ Արագածոտնում էլ նա է այսպես ասած անուղղակի «տանուտերը»:
Բայց, անգամ այդ մարզերում, մարզպետները հաշվետու են ոչ թե օրենքի իշխանությանը, այլ իշխանության օրենքին: Նրանք մարդ չեն ծեծում, չեն սպանում, չեն բռանաբարում, բայց արդյոք ինչպե՞ս են աշխատում:
Օրինակ, հիշում եմ, մոտ տասը տարի առաջ մի մարզում էինք, որտեղ թութուն են շատ ցանում՝ ծխախոտագործ մի օլիգարխի գործունեության շրջանակում: Գյուղացիները մարզպետին բողոքում էին, որ ոռոգման ջրի խնդիր ունեն, որ իրենց այգիները ոռոգեն: Մարզպետն էլ պատասխանում էր, թե եթե ուզում եք ջուր ունենալ, ուրեմն թութուն ցանեք: Այդ մարզպետը մինչեւ հիմա աշխատում է, մինչդեռ անցել է արդեն տասը տարի:
Հիշում եմ, գործընկերներիցս մեկը, որ մարզի բնակիչ է, պատմում էր, թե ինչպես է տուն գնալիս տեսել դաշտում աշխատող գյուղապետերի: Զարմացել է, իսկ հետո պարզել, որ նրանց աշխատացնում է մարզպետը՝ իր հողի վրա:
Այդ մարզպետը հիմա չկա, բայց նրա փոխարեն նշանակվածը հազիվ թե պակաս իշխանություն ունենա ընտրվող գյուղապետերի նկատմամբ:
Մարզպետների գործունեությունը Հայաստանում կարծես թե անտեսված ոլորտ լինի: Նրանք հեռու են Երեւանից, Երեւանում հիմնականում լինում են կամ իշխանությանը հաշվետվություն տալու, կամ զվարճանալու եւ ժամանակ անկացնելու համար: Իսկ հեռվից նրանց ձայնը հասնում է միայն ծեծի կամ այլ աղմկոտ միջադեպերի պարագայում, իսկ եթե դրանք չկան, եթե մարզպետը կարողացել է խուսափել այդօրինակ միջադեպերից, նա աչքից հեռու վայելում է իր փոքր իշխանությունը լոկալ տարածքում:
Ինչ է նա անում, ինչ է յուրացնում, ինչ է չարաշահում, բիզնեսի հետ ինչքան է սերտաճել, կոռուպցիոն ինչ ռիսկերի կամ հնարավոր սխեմաների մեջ է, Երեւանում քիչ է խոսվում:
Մինչդեռ ժամանակն է, որ մարզպետի պաշտոնավարման չափանիշը փոխվի: Նրա պաշտոնանկության հարցը պետք է դնել ոչ թե աղմկոտ միջադեպերի՝ ծեծի, բռնության եւ այլ այդօրինակ իրողությունների վիճակագրության, այլ ընդհանուր աշխատանքի արդյունավետության եւ օրինականության հիման վրա:
Հասկանալի է, որ մարզպետներն ընդամենը կենտրոնական իշխանության բարքերն են տարածում եւ տեղայնացնում մարզերում: Բայց, եթե կենտրոնական իշխանությունը խոսում է փոխակերպումների մասին, ինչպես օրինակ Սերժ Սարգսյանն էր ասում, ապա մարզային իշխանությունը թերեւս պետք է ենթարկվի կադրային արմատական փոխակերպման: Եթե մյուսները չեն գալիս Երեւանի կենտրոնում մարդ ծեծում, դա դեռ չի նշանակում, որ պաշտոնավարման համար առավել պիտանի են, քան ասենք նույն Սուրիկ Խաչատրյանը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment