Zham.am. 16-11-2011- Օրեր առաջ “Արմենիա-Մարիոթ” հյուրանոցում տեղի ունեցավ շատ տհաճ և մեր ազգի մենթալիտետին ոչ բնորոշ մի միջադեպ. Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` Լիսկա մականունով, ծեծի է ենթարկել կին գործարար Սիլվա Համբարձումյանին, ով ընդամենը ցանկացել էր իրենից հափշտակված մոտ 102 մլն արժողությամբ գույքը վերադարձնել և փորձել այդ խնդիրը բացահայտել նաև հանրության առջև` այդպիսով պաշտպանելով նաև սեփական անձն ու իրավունքները: Սիլվա Համբարձումյանը, դեպքից անմիջապես հետո խոսեց լրագրողների հետ և հայտնեց, որ փաստի կապակցությամբ դիմելու է ոստիկանություն և ամեն հնարավոր բան անելու է, որ Լիսկան օրենքի սահմաններում կրի իր պատիժը: Իսկ Սյունիքի մարզպետարանը հաջորդ իսկ առավոտյան հայտարարություն տարածեց, որում պաշտոնապես հերքվում էր մարզպետի` գործարար կնոջը ծեծելու հանգամանքը: Սակայն, այնուամենայնիվ, փաստի կապակցությամբ ՔՀԾ-ում հարուցվեց քրեական գործ:
Դեպքը միանգամից դարձավ բուռն քննարկումների թեմա` գրավելով ողջ մեդիա և հեռուստաեթերը: Թեմայի շուրջ քննարկումներ էին ծավալվել նաև սոցցանցերում, որտեղ օգտատերերի մեծամասնությունը միանշանակ դատապարտում էր Սյունիքի մարզպետի` տղամարդուն անվայել կեցվածքը:
Բուռն քննարկումները, սակայն, կարծես շրջանցում էին ողջ պետական ապարատը: Պատգամավորները, մեկը մյուսի հետևից, կարծես պայմանավորված, հայտնում էին, որ ընդհանրապես տեղյակ չեն կատարվածից: Իսկ նրանք էլ, ով տեղյակ էր, փորձում էին ամեն կերպ խուսափել պատասխանել այն հարցին, թե արդյոք արդարացնո՞ւմ, թե՞ դատապարտում են Սուրիկ Խաչատրյանի արարքը:
ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովն, օրինակ, խուսափեց հստակ պատասխանել, թե ինչպես է վերաբերվում այդ միջադեպին և հայտնեց, որ հակված է վստահել մարզպետարանի պաշտոնական հերքմանը: Մյուս պատգամավորներն էլ, ելնելով Սուրեն Խաչատրյանի “իմիջից”, դժվարացել են հավատալ, թե մարզպետը կարող էր նման քայլի դիմել:
Իսկ ՀՀԿ պատգամավոր Խաչիկ Մանուկյանն էլ, ով, գործարար տիկնոջ հաղորդմամբ, դեպքի պահին եղել է “Արմենիա-Մարիոթ” հյուրանոցում և ինքն է հետ պահել Լիսկայի ձեռքը` հարվածները դադարացնելու համար, ընդհանրապես հերքում է իր` դեպքին ներկա գտնվելու փաստը:
Փաստորեն, ոչ մի պաշտոնյա կամ պատգամավոր այդքան քաջություն չունեցավ, որ դատապարտեր մարզպետի զարհուրելի աարքը, և Սիլվա Համբարձումյանը ստիպված է միայնակ պայքարել Լիսկայի, օրենքի և կարծես թե ողջ պետական համակարգի դեմ:
Այս դեպքում տրամաբանական է դառնում մեկ հարց` իսկ ո՞ւր է նայում մեր իշխանությունը: Չէ որ այս սկանդալային դեպքերից ընդամենը օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ էր ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարին, որտեղ հայտարարել էր, թե իր թիմի նպատակը երկրում կազմակերպված և իր ուժերին վստահ հասարակության կառուցումն է, որի կենտրոնում մարդն է: “Բիզնեսին հարկավոր են խթաններ. մենք դա ապահովելու ենք”,- հավատացրել էր նախագահը:
Ինչո՞ւ հանրապետության նախագահը ոչ մի արձագանք չի տալիս նման “անհանդուժելու ու անընդունելի” երևույթին: Չէ՞ որ սա մարդու, և այս դեպքում նաև գործարարի իրավունքների կոպտագույն խախտում է: Էտ ինչպե՞ս պատահեց, որ մոտ մեկ տարի առաջ, երբ լուրեր տարածվեցին, թե Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ծեծել է Նախագահի աշխատակազմի աշխատակցին`ընդամենը մի քանի օրվա ընթացքում Բեգլարյանը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից: Մեր հասարակությանն էլ դա ներկայացվեց որպես նախագահի` “անհանդուժելի ու անընդունելի” երևույթների դեմ պայքար, չնայած որ այդ նույն հասարակությունը այդպես էլ չիմացավ, թե որոնք են այդ “անհանդուժելի ու անընդունելի” երևույթները և թե ինչ էր իրականում տեղի ունեցել: Իսկ հիմա, երբ փաստի առթիվ նույնիսկ քրեական գործ է հարուցվել` երկրի նախագահը շարունակում է համառորեն լռել:
Փաստորեն, ի հեճուկս Սերժ Սրգսյանի` ամբիոններից հնչեցրած ամպագոռգոռ խոստումների` այս երկրում պաշտպանված են միայն Նախագահի “ֆավորիտները”:
Անահիտ Սարգսյան

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment