Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, բարոնուհի Քեթրին Էշթոնը տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում կլինի ս.թ. նոյեմբերի 15-17-ը, իսկ Հայաստան կայցելի նոյեմբերի 16-17:
Տիկին Էշթոնը հանդիպումներ կունենա Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում գերագույն ներկայացուցիչը կքննարկի գալիք ընտրությունները, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, ներքաղաքական իրադրությունը, տարածաշրջանային հարցեր, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և հայ-թուրքական հարաբերությունները:

No comments:
Post a Comment