Saturday, November 19, 2011

«168 ժամ». Գործարար Սիլվա Համբարձումյանին ոստիկանապետը թիկնապահ է տրամադրել

Թերթը գրում է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կատարել է գործարար Սիլվա Համբարձումյանի խնդրանքը եւ վերջինիս թիկնապահ է տրամադրել։ «Հիշեցնենք, որ Ս.Համբարձումյանը ոստիկանապետին նման խնդրանքով դիմել էր այն բանից հետո, երբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հարձակվել էր իր վրա։ Ի դեպ, երեկ Ս.Համբարձումյանը ՀՔԾ-ում ցուցմունք է տվել նոյեմբերի 14-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Նախօրեին հարցաքննվել է նաեւ Ս.Խաչատրյանը»,- գրում է «168 ժամ»-ը:

No comments: