Wednesday, November 16, 2011

Հովիկը մարտի 1-ի պատասխանատո՞ւ

(Ժողովուրդ» թերթը տեղեկություն է հրապարակել այն մասին, թե ՀՀԿ նախընտրական շտաբի պետի պաշտոնը ստանձնող Հովիկ Աբրահամյանը եղել է նաեւ 2008 թվականի այսպես ասած մարտի 1-ի շտաբի ղեկավարը, իսկ շտաբը տեղակայված է եղել կառավարության շենքում, որտեղ վարչապետ էր Սերժ Սարգսյանը:
Մարտի 1-ի շտաբի մասին տեղեկությունները հայաստանյան մամուլում հայտնվեցին երկու-երեք տարի առաջ: Սակայն, կարծես թե առաջին անգամ է տեղեկություն հայտնվում այն մասին, որ այդ շտաբը ղեկավարել է Հովիկ Աբրահամյանը:
Մինչ այդ նշվում էր, որ շտաբի ղեկավարը եղել է հենց նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ շտաբն էլ գործել է նախագահի նստավայրում: Այժմ սակայն հրապարակվում է տեղեկություն այն մասին, որ շտաբի պետ եղել է Հովիկ Աբրահամյանը, իսկ շտաբը գործել է կառավարության շենքում:
Թերթը հիշեցնում է նաեւ, որ Հովիկ Աբրահամյանը 2008 թվականին Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետն էր, ավելացնելով, որ այդ ընտրությունն ավարտվեց Երեւանի կենտրոնում տասը մարդու գնդակահարությամբ:

No comments: