Diplomat.am. 16-11-2011- Լեռնային Ղարաբաղում ծնունդների թիվն աճում է08:33, չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2011 թ.
Ըստ վիճակագրական տվյալների, վերջին 3 տարում Ղարաբաղում ծնվածների մեջ գերակշռում են արու զավակները: Լեռնային Ղարաբաղում տարածված են Գոռ, Դավիթ, Տիգրան, Աննա, Անի, Մանե անունները: ''Ծնունդների թիվը հանրապետությունում կազմել է 1995, մահվան դեպքերը` 988: Արդյունքում մենք ունենք 1007 մարդու բնական աճ'', - հայտարարել է Լեռնային Ղարաբաղի ազգային վիճակագրական ծառայության խորհրդի նախագահ Մանուշ Մինասյանը:
Այս տարի նվազել է Լեռնային Ղարաբաղում գրանցված ամուսնությունների թիվը, մինչդեռ աճել է ամուսնալուծությունների թիվը. ''Հանրապետությունում` 9 ամսվա կտրվածքով, գրանցվել է 594 ամուսնություն, ինչը 123-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից, և 126 ամուսնալուծություն, ինչը 30-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Փաստորեն, 100 նոր գրանցված ամուսնություններին բաժին է ընկել 21 ամուսնալուծություն'':

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment