Wednesday, November 2, 2011

Հրանտ Դինքի մասին գիրք գրած լրագրողը 2 դատական գործերում արդարացվել է

News.am. 2-11-2011- Թուրքիայում «Էրգենեկոն»-ի շրջանակներում ձեբակալված լրագրող Նեդիմ Շեների դեմ բացված բազմաթիվ դատական հայցերը պակասել են են 2-ով։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բաքրքյոյի դատարանում ընթացած դատական նիստի ժամանակ խոսքի ժամանակ Նեդիմ Շեները ասել է, թե նպատակ չի ունեցել դատավորներին վիրավորելու, եւ եթե նրանց վիրավորել է, ներողություն է խնդրում։ Դատարանի վճռով՝ 2 դատական գործերով է Նեդիմ Շեները արդացված է ճանաչել։
Նշենք, որ Նեդիմ Շեները 2010-ի հոկտեմբերի 23-ի Milliyet-ի հերթական համարում հրապարակել էր «Կաշառքի գումարները գրպաններում են պտտվում» հոդվածը, որտեղ նշվել էր մի շարք դատավորների անուններ։ Հենց այս հրապարակման համար Շեների դեմ 2 տարբեր հայցեր էին ներկայացվել։
Նեդիմ Շեների հրատարակած «Դինքի սպանությունը եւ հետախուզության ստերը» գիրքը մեծ արձագանք է գտել Թուրքիայում, որի պատճառով լրագրողի դեմ ոստիկանությունը դատական հայց էր ներկայացրել, սակայն դատարանը ի վերջո արդարացրել է նրան։

No comments: