Thursday, November 10, 2011

Ադրբեջանը մտահոգված է. Կարո՞ղ է արդյոք ապահովվել «Եվրատեսիլ-2012»-ի անվտանգությունը

News.am. 10-11-2011- Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը, նոյեմբերի 8-ին, «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի անցկացման հետ կապված խորհրդակցություն է անցկացրել, որտեղ քննարկվել է մայրաքաղաքում հասարակական անվտանգության ապահովման հարցը, գրում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:
«Նախարար Ռամիլ Ուսուբովի ղեկավարած խորհրդակցության ժամանակ քննակվել է հասարակական անվտանգության ապահովման հարցը, որը փաստում է, որ լուրջ մտահոգություններ կան. «Եվրատեսիլ-2012»-ի ժամանակ անվտանգության ապահովման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ»,-նշում է թերթը` հավելելով, որ դա կապված է հատկապես Իրանի սպառնալիքների հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Իրանը որոշակի քայլեր է ձեռնարկում, որպեսզի թույլ չտա Ադրբեջանում «Եվրատեսիլ 2012»-ի անցկացում, իսկ դա լրջորեն անհանգստացրել է ադրբեջանական իշխանություններին: պաշտոնական Բաքուն Իրանի գործողությունները կանխելու համար լիազորել էր Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեին բանակցություններ վարել Իրանի պետական այրերի հետ:
Բանակցությունների ժամանակ շեյխն իրանցի պաշտոնյաներին հավաստիացրել է, որ Ադրբեջանը իսլամական արժեքներով առաջնորդվող պետություն է: Այդուհանդերձ, արդյունքները գոհացուցիչ չեն եղել Ադրբեջանի համար:

No comments: