Thursday, November 10, 2011

Դավութօղլուն Վանում հիշել է «հայկական ահաբեկչությունը»

HayNews.am. 9-11-2011- Հոկտեմբերի 23-ին Արճեշում գրանցված երկրաշարժից տուժած Վան քաղաք է այցելել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, փոխանցում է թուրքական «Դողան» գործակալությունը:
Այսօր, նոյեմբերի 9-ին հայկական պատմական մայրաքաղաք կատարած այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը հանդիպում է ունեցել տեղի բնակիչների հետ և մի շարք ուղերձներ հղել նրանց:
Մասնավորապես, Դավութօղլուն նշել է, թե «երկրաշարժը ցույց տվեց, որ Թուրքիայում իշխում է եղբայրության մթնոլորտը», «իրենք որպես մեկ ազգ միավորված են» և նման այլ հեքիաթներ:
Վերջինս նաև հավելել է, թե Արճեշում շինարարական աշխատանքներին օգնելու է դիվանագետների ամուսինների միությունը: Դավութօղլուն շտապել է նաև շեշտել, թե այդ միությունը միավորում է «հայկական ահաբեկչությունից» տուժած դիվանագետների հարազատներին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին երևանյան ժամանակով 15:42-ի սահմաններում ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Վան նահանգում գրանցվել է 7,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով մեծապես տուժել է Արճեշը (թուրքերեն` Էրջիշ): Զոհերի թիվը կազմում է 604 մարդ: Ցնցումները զգացվել են նաև Հայաստանի տարածքում: Մեր երկրում ցնցումների ուժգնությունը կազմել են 3-5 բալ:

No comments: