News.am. 26-11-2011- Կովկասի մահմեդականների վարչության հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն ժամանելու է Երեւան` մասնակցելու նոյեմբերի 29-30-ը կայանալիք ԱՊՀ երկրների հոգեւոր առաջնորդների խորհրդի նախագահության նիստին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տարբեր մեկնաբանություններ էին տարածում ԿՄՎ հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի գալու վերաբերյալ, մի մասը պնդում էր, որ նա չի գալու, իսկ մյուսը` հակառակը: Իսկ Ռուսական ուղղափառ եկեղեցու հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Ռոման Սիլանտեւը դեռեւս ամիսներ առաջ հայտնելով, որ Փաշազադեն եւս հրավիրվել է Երեւան` մասնակցելու այդ նիստին, ընդգծել էր. « դա կլինի Փաշազադեի պատմական այցը Հայաստան»:
Ինչ վերաբերում է վրաց պատրիարք Իլիա Երկրորդի մասնակցությանը նիստին, ապա Տեր Վահրամը նշեց, որ նա չի ժամանելու Երեւան:
Նիստի ընթացքում նախատեսվում է, որ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Կովկասի մուսուլմանների վարչության հոգեւոր առաջնորդները կստորագրեն համաձայնագիր:
Հիշեցնենք, որ 2010-ի ապրիլին Բաքվում կայացած համաշխարհային կրոնական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ադրբեջան էր մեկնել նաեւ Գարեգին Երկրորդը: Բաքվում կայացել էր Ամենայն հայոց կաթողիկոսի, Կովկասի մահմեդականների առաջնորդի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եռակողմ հանդիպումը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment