Thursday, November 17, 2011

Քեթրին Էշթոնի ասուլիսը տևեց միայն 5 րոպե

HayNews.am. 17-11-2011. Երևանում Եվրամիության արտաքին քաղաքական հարցերի և անվտանգության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի այսօրվա ասուլիսը սկսվեց նախատեսվածից 5 րոպե շուտ ու տևեց ընդամենը 5 րոպե: Էշթոնին ուղղված հարցերի օրակարգից դուրս են մնացել արցախյան հակամարտըության կարգավորման հետ կապված բոլոր հարցադրումները:
ԵՄ ներկայացուցչի խոսքերով` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ իրենք քննարկել են Եվրամիություն-Հայաստան համագործակցուքյան, վիզային ռեժիմի հեշտացման և «Արևելյան գործընկերության» ծրագրին առնչվող խնդիրներ: Էշթոնը տեղեոկացրել է, որ «արևելյան գործընկերության» ծրագրի հետ կապված խնդիրները կքննարկվեն մեկ շաբաթ անց Բյրուսելում կայանալիք ԵՄ-Հայաստան համագործակցության նիստում:
Հարցին`սպասվող ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետևանքով հանարվո՞ր է, որ «Արևելյան գործընկերության» շրջանակում դադարեցվի ֆինանսական աջակցությունը ծրագրի անդամ երկրներին, Քեթրին Էշթոնը հստակ պատասխան չի տվել. «Եվրամիությունը շահագրգռված է ամրապնդել իր հարաբերություններն «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամ երկրների հետ: Երեկ ես հանդիպել եմ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Վերջինս հայտնեց որ, Հայաստանում գործում է մոտ եվրոպական 350 ձեռնարկություն 5000 աշխատատեղով: Գիտեմ նաև Հայաստանի գյուղատնտեսության պատկերը: ԵՄ-ը շահագրգռված է ու պատրաստակամ`իր ներդրումն ունենալ այդ ոլորտներում նաև խորհրդատվական առումներով: Ի վերջո, հարաբերությունները միայն գումարով չեն չափվում»:

No comments: