Tuesday, November 8, 2011

Հայ կոմունիստները նշել են Հոկտեմբերյան հեղափոխության 94-րդ տարեդարձը

News.am. 7-11-2011- Հայ կոմունիստները նշել են Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխության 94-րդ տարեդարձը: Նրանք ծաղիկներ են դրել Հայկական ԽՍՀ ժողկոմխորհի նախագահ Ալեքսանդր Միասնիկյանի եւ Բաքվի կոմունայի ղեկավար, Լենինի մերձավոր համախոհ Ստեփան Շահումյանի շիրիմներին` Հայաստանի Կոմունիստական կուսակցության, Հայաստանի Լենինյան կոմունիստական երիտասարդական միության, ինչպես նաեւ Կոմունիստական առաջադիմական միացյալ կուսակցության անունից:
Իր ելույթում Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը եւ Կոմունիստական առաջադիմական միացյալ կուսակցության ղեկավար Վազգեն Սաֆարյանը ընդգծել են Հոկտեմբերյան մեծ հեղափոխության ճակատագրական դերը:
Միջոցառմանը մասնակցել է 2 հարյուր մարդ, որտեղ մեծամասնություն են կազմել կոմունիստական գաղափարախոսության երիտասարդ հետեւորդները:

No comments: