Tuesday, November 8, 2011

Թուրք բժիշկները պատանդ են վերցրել 10–ամյա բրիտանացուն. ծնողները չեն կարողանում վճարել բուժման համար

Tert.am. 7-11-2011- Թուրքիայում բժիշկները հրաժարվում են հիվանդանոցից դուրս գրել Մեծ Բրիտանիայի քաղաքացուն։
Ինչպես գրում է Daily Mail պարբերականը, Բոդրումում ամառային արձակուրդների ժամանակ 10-ամյա Ռոբի Սթրիթը մոտորանավակով վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ստացել է ծանր մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայրից Մեծ Բրիտանիայի քաղաքացին անմիջապես տեղեփոխվել է հիվանդանոց, որտեղ մի շարք վիրահատություններ է տարել։
Թուրքական հիվանդանոցում համապատասխան բուժում ստանալուց հետո տղան սկսել է կազդուրվել, սակայն վերջինիս ընտանիքը չի կարողանում վճարել բուժման ծախսերը, որը կազմում է մոտ 24 հազար ԱՄՆ դոլար։
Տղայի ծնողները բուժման ընթացքում բժիշկներին ասել են, որ ծախսերը հոգալու է ապահովագրական ընկերությունը։ Սակայն ապահովագրական ընկերությունը հրաժարվել է վճարել գումարը՝ նշելով, որ նման վթարի դեպքում ապահովագրությունը չի գործում։
Ներկա պահին տղայի մայրը Մեծ Բրիտանիայում փորձում է հայթհայթել թուրք բժիշկների պահանջած գումարը։

No comments: