Thursday, November 24, 2011

Իրանցի խորհրդարանականը ԱԳ նախարարից պահանջում է վտարել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանին

Այդ մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն տեղեկատվության` Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովն այսօր Մեջլիսի հաստատմանն է ներկայացրել մի նախագիծ համաձայն որի` առաջարկվում է նվազեցնել Իրանի և Մեծ Բրիտանիայի դիվանագիտական հարաբերությունների մակարդակը:
«Մեծ Բրիտանիայի կառավարությունն իսլամական հեղափոխությունից ի վեր, թե իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ, թե միջուկային ծրագրերի, թե ԻԻՀ կենտրոնական բանկի նկատմամբ պատժամիջոց կիրառելու առնչությամբ, ինչպես նաև մի շարք այլ հանգամանքներում հանդես է եկել հակաիրանական նախագծերով և հայտարարություններով, ուստի նման երկրի հետ հարաբերություններ ունենալը չի բխում Իրանի շահերից»,-հայտարարել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին:

No comments: