Thursday, November 24, 2011

Աբդուլլահ Գյուլը հայ դերձակի պատրաստած ֆրակով ընթրել է Մեծ Բրիտանիայի թագուհու հետ

News.am. 24-11-2011- Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի հրավերով Լոնդոն մեկնած Թուրքիայի նախագահ Գյուլը Բուքինգհեմյան պալատում շքեղ ընթրիքի է մասնակցել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ շքեղ ընթրիքին նույն սեղանի շուրջ նստել են թագուհին, նրա ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, արքայազն Չարլզը, Թուրքիայի նախագահն ու իր տիկինը, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն եւ փոխվարչապետ Ալի Բաբաջանն իրենց կանանց հետ։
Թագուհին ընթրիքի ընթացքում նշել է, թե 2 երկրները ՆԱՏՕ-ում հանդիսանում են մոտ դաշնակիցներ եւ բաժակ բարձրացրել Թուրքիայի նախագահի եւ թուրք ժողովրդի համար։ Այնուհետ Թուրքիայի նախագահն իր հերթին հանդես է եկել պատասխան ելույթով եւ կենացով։
Թուրքիայի նախագահը ընթրիքին մասնակցել է ստամբուլահայ դերձակի կարած ֆրակով։

No comments: