Thursday, November 24, 2011

Ավստրալահայերը կբարձրացնեն Ցեղասպանության մասին ավստրալացի խորհրդարանականների իրազեկվածությունը

News.am. 24-11-2011- Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի նախաձեռնությամբ Ավստրալիայում իրականացվում է «քարոզչության շաբաթ», որը մեկնարկել է Կանբերայում` «Քարոզաչությունը նոր դարաշրջանում» խոհրդաժողովով. մասնակցել են երկրի հայկական, հունական եւ ասորական համայնքների ներկայացուցիչները, հաղորդում է ավստրալական «Armenia Online» կայքը:
Երկրի մայրաքաղաքում դաշնային խորհրդարանի, սենատորների հետ հանդիպումների ժամանակ համաժողովի մասնակիցները կբարձարացնեն նրանց իրազեկվածությունը հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունների հարցում:
Հոլոքոստի եւ ցեղասպանության ուսումնասիրության ավստրալական ինստիտուտի տնօրեն, դոկտոր Պանայոտիս Դիամադիսը նշել է, որ վերոնշյալ ցեղասպանություններն իրենց կնիքն են թողել Ավստրալիայի պատմության մեջ: Նա հիշատակել է ANZAK-ի ականատեսների վկայությունները եւ այդ իրադարձությունների լուսաբանումները ավստրալական լրատվամիջոցներում, ինչպես նաեւ ողջ մնացածներին օգնելու նպատակով ավստրալացիների կողմից 1920-ականներին ցուցաբերած ջանքերը:
«Վստահ ենք, որ մեր երեք համայնքերի ուժեղ պատվիրակություններով կարող ենք աջակցություն ստանալ հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունների` ավստրալական կողմից ճանաչման հարցում»,-ասել է կոմիտեի գործադիր տնօրեն Վարանդ Մկրտիչյանը:

No comments: