Thursday, November 24, 2011

Ադրբեջանը նշել է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության արժեքը

«Լրագիր» 23-11-2011- Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից Գաբալի ՌԼԿ վարձայակության համաձայնագրի երկարաձգման հարցը: Այս մասին տեղեկացնում է news.az-ը:
Ադրբեջանի Գաբալայի շրջանում Խորհրդային Միության տարիներին կառուցված ՌԼԿ-ն օգտագործվել է ԽՍՀՄ կողմից եւ շարունակվում է շահագործվել ՌԴ կողմից հակահրթիռային պաշտպանության համակարգի շրջանակում, որպես վաղ նախազգուշացման կայան: Վարձակալության համաձայնագրի համաձայն, այդ կայանին ոչ ռազմական օբյեկտի կարգավիճակ է տրվել, եւ այն համարվում է տեղեկատվական-վերլուծական կենտրոն, որը պատկանում է Ադրբեջանին եւ վարձակալվում է Ռուսաստանի կողմից:
«Ենթադրում ենք, որ բանակցությունների ընթացքում վերանայվել են վարձակալության պայմանները, մասնավորապես, վճարի հարցը: Ներկայիս 7 մլն դոլար կազմող վարձը ոչ ադեկվատ ենք համարում մի կողմից այն արժեքի ու կարեւորության առումով, որն իրենից ներկայացնում է ռուսական կողմի համար ինչպես ազգային շահերի, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային անվտանգության տեսակետից, իսկ մյուս կողմից այն ռիսկերի ու սպառնալիքների առումով, որոնց կարող է բախվել Ադրբեջանական Հանրապետությունը այդ կայանի գործառույթների շարունակման արդյունքում: Մտածելով վարձակալության վարձի վերանայումը հնարավոր սահմաններում, գտնում ենք, որ խոսք պետք է գնա մի քանի հարյուր միլիոն դոլարների մասին: Դա կհամապատասխանի միջազգային փորձին, այդ թվում ՌԴ պրակտիկային այլ պետությունների հետ նմանատիպ համաձայնագրերի համատեքստում:
Մյուս կողմից, այդ կայանը իր գործունեության ուղղվածության հսկակ որոշված չափանիշեր ու կոորդինատներ ունի, ինչպես նաեւ որոշակի կառուցվածքային յուրահատկություն, ըստ որի էլ Ադրբեջանի կողմից այդ կայանի օգտագործումը իր շահերի եւ ազգային անվտանգության պահանջների համատեքստում պարզապես անհնար է համարվում: Նման դեպքում սկզբունքային հարց է ծագում, թե արդյոք պետք է այդ կայանը Ադրբեջանին, եւ ինչում է կայանում Ադրբեջանի որոշակի շահագրգռվածությունը այդ կայանի շահագործումը շարունակելու մեջ: Ենթադրում ենք, որ այս հարցը պետք է դիտարկվի ամբողջության մեջ մինչեւ ներկայիս համաձայնագրի գործողության ժամկետի լրանալը», ասել է Ազիմովը:

No comments: