Friday, November 18, 2011

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին երկրաշարժից չի տուժել, սակայն գմբեթի վրա թեթեւ ճաք կա

News.am. 18-11-2011- Վանում հոկտեմբերի 23-ին 7,2 եւ նոյեմբերի 9-ին 5,6 մագնիտուդ ուժգնությամբ եկրաշարժերից Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթի վրա թեթեւ ճաք է առաջացել, որն արագ հնարավոր է վերացնել: Այս մասին, թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հայտնել է Սուրբ Խաչի վերանորոգման պատասխանատու ճարտարապետ Ադնան Վուրալը:
Թուրք ճարտարապետը շեշտել է, թե եկեղեցու նախնական ուսումնասիրության ադյունքում պարզ է դարձել, որ այն չի տուժել վերջին ամսում տեղի ունեցած երկրաշարժերից՝ նշելով, որ միայն գմբեթին թեթեւ ճաք է առաջացել, որն արագ կվերականգնվի: «Սուրբ Խաչը նախկինում եւս շատ արհավիրքների է դիմակայել եւ հիմա նույնպես չի տուժել երկրաշարժից: Եկեղեցուն ոչինչ չի եղել եւ փլվելու վտանգ չկա»,-նշել է ճարտարապետը:
Նշվում է, որ չնայած տեղի ունեցած երկրաշարժին, Աղթամարի Սուրբ Խաչն ունի այցելուներ:

No comments: