Monday, November 21, 2011

Ահմադինեժադի մամուլի քարտուղարը դատապարտվել է ազատազրկման

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մամուլի քարտուղար Ալի Աքբար Ջևանֆիքրեն դատապարտվել է 1 տարվա ազատազրկման։
Ինչպես տեղեկացնում է IRNA գործակալությունը, Թեհրանի դատարանը Ահմադինեժադի մամուլի քարտուղարին, որը նաև «Իրան» թերթի գլխավոր խմբագիրն է, 3 տարի ժամկետով արգելել է զբաղվել լրատվական գործունեությամբ։
Ջևանֆիքրեի ազատազրկման պատճառ է դարձել «Իրան» թերթում լույս տեսած «Խաթուն» խորագրով հոդվածը։ Հրապարակումը, որում զետեղված են եղել նաև լուսանկարներ, մասնավորապես նվիրված է եղել կանանց։
Դատարանի կայացրած որոշման համաձայն՝ այդ հրապարակումը «վիրավորում է իսլամի արժեքներն ու հասարակությանը»։

No comments: