«Լրագիր» 21-11-2011- Նոյեմբերի 13-21-ը հերթական այցով Հայաստանում էր գտնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Միացյալ Թագավորության փորձագետների խումբը` ՀՀ Զինված ուժերի անձնակազմի կառավարման համակարգի բարեփոխումների հարցերով խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
ՀՀ պաշտպանության նախարարությունում խորհրդատվական խումբը արդյունավետ քննարկումներ անցկացրեց կադրերի կառավարման ոլորտում ներգրավված պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուիչների հետ:
Քննարկումների հիմնական թեման ՀՀ Զինված ուժերում պրոֆեսիոնալ սերժանտական կազմի համակարգի ներդրման և զարգացման հարցերն էին: Մասնավորապես, հատուկ ուշադրության արժանացան պրոֆեսիոնալ սերժանտների ընտության կարգը, պաշտոնին նշանակումը, կրթության և ուսման կազմակերպումը, որակավորումն ու ատեստավորումը, պաշտոնեական առաջխաղացումը և սոցիալական ապահովումը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության համատեղ խորհրդատվական խմբին ընդունեց նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը` այցի արդյունքներն ամփոփելու և հետագա խորհրդատվական օժանդակությունը նախանշելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

No comments:
Post a Comment