Thursday, November 17, 2011

Եթե ես Իրանի տեղը լինեի, ես էլ կցանկանայի ատոմային ռումբ ունենալ. Էհուդ Բարաք

Tert.am. 17- 11-2011- Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքն ապշեցուցիչ հայտարարություն է արել։
Ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Բարաքն ասել է, որ եթե ինքն Իրանի տեղը լիներ, նույնպես կցանկանար ատոմային ռումբ ունենալ։
«Իրանը միայն Իսրայելի դեմ չէ, որ ցանկանում է միջուկային ռումբ ստեղծել։ Նրանք 4 հազար տարվա պատմություն ունեն։ Եվ երբ նայում են իրենց շուրջը, տեսնում են, որ միջուկային զենք ունեն Չինաստանը, Ռուսաստանը և Պակիստանը»,– ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը՝ ավելացնելով. «Սադամը նույպես փորձում էր միջուկային զենք ունենալ։ Նման փորձեր են արել Բաշար ալ–Ասադը և Մուամար Կադաֆին… Ես էլ Իրանի տեղը լինեի, ես էլ կցանկանայի միջուկային զենք ունենալ»։
Բարաքն ասել է նաև, որ եթե Իրանը միջուկային զենք ունենա, նրա օրինակին կհետևեն Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան։

No comments: