Tuesday, November 8, 2011

Ահմադինեժադ.Այդ հիմարները պիտի հասկանան` Իրանը թույլ չի տա իր դեմ ինչ-որ բան ձեռնարկել

Zham.am. 7-11-2011- Վերջերս արևմտյան լրատվամիջոցներում անընդմեջ տեղեկատվություն է շրջանառվում,որ Իսրայելը ԱՄՆ-ի ու մի շարք այլ արևմտյան երկրների աջակցությամբ, պատրաստվում է պատերազմ սկսել Իրանի դեմ`վախենալով վերջինիս աճող դերակատարությունից տարածաշրջանում:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը անդրադարձել է իր պետության դեմ ձեռնարկվող պատերազմի հավանականությանը:" Այդ հիմարները պիտի հասկանան` Իրանը թույլ չի տա իր դեմ ինչ-որ բան ձեռնարկել", -հայտարարել է նա: Ըստ նրա` նաև իր պետության դեմ ուղղված արշավը «սիոնիստական կազմավորմանը»`Իսրայելին փրկելու համար է, սակայն դա էլ չի օգնի. «Այս կազմավորումը նման է օրգանի, որն արհեստականորեն տեղադրել են մարդու մարմնի մեջ: Այն մեկ է մահանալու է ու շատ շուտով»:
Իրանի նախագահի այս հայտարությունը հնչել է այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Շիմոն Պերեսի դիտարկում է արել, թե իրանական խնդրում գնալով նվազում է դիվանագիտական քայլերի հավանականությունը, և ռազմական լուծումը էլ ավելի հավանական է դառնում:
Նշենք, որ մոտակա օրերին հրապարակվելու է ՄԱԳԱՏԷ-ի նոր զեկույցը Իրանի ատոմային ծրագրի մասին,որտեղ, ենթադարաբար,կլիներ փաստեր Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման մասին: Իսրայելը նման զենքը առկայությունը որակում է որպես ուղղակի սպառնալիք իր գոյության համար, չնայած կան տեղեկություններ, որ Իսրայելը ևս աշխատում է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ:
Ի դեպ այսօր այն հարցին անդրադարձել է նաև Ռուսաստանի արտոգործնախարար Սերգեկ Լավրովը. «Մեր դիրքորոշումը հայտնի է այս հարցում՝ դա շատ լուրջ սխալ կլինի, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Ցանկացած հակամարտություն կարող է լուծվել միջազգային հանրության և ՄԱԿ–ի կանոնադրության սկզբունքների հիման վրա»,–ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

No comments: