«Լրագիր» 2-11-2011- Հայ ազգային կոնգրեսի անդամ Զոյա Թադեւոսյանը Lragir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ներիշխանական վերջին փոփոխություններին, տեսակետ հայտնեց, թե իշխանության ներսում պայքար է նախագահի աթոռի համար:
«Եթե հավատանք շրջանառվող լուրերին, ապա կադրային փոփոխությունների շարժառիթը դավադրությունն է, որը կազմակերպվում է ամենաերիտասարդ թոշակառուի կողմից: Այնպես որ, զավեշտալին Քոչարյանի վարքագիծը չէ. նրա զենքը միշտ դավադրությունն է եղել` դավադրություն հայ ժողովրդի դեմ, դավադրություն իշխանական կուլիսներում, դավադրություն թվացյալ ընկերների դեմ»,- ասաց նա` հավելելով, թե Սարգսյան-Քոչարյան «հակամարտության» թիրախը նախագահի աթոռն է:
«Թագավորի գահին տիրանալու ռուսաստանյան սցենարը ոգեւորեց Քոչարյանին, բայց նա հաշվի չառավ շատ կարեւոր մի քանի հանգամանքներ. Պուտինն իր ժողովրդի դեմ սպանդ չի իրականացրել, ձեռքերը արյունոտ չեն, Ռուսաստանում կազմակերպված եւ ուժեղ ընդդիմություն չկա, Ս.Սարգսյանը Մեդվեդեւ չէ եւ նույնքան փառասեր է, որքան իր նախորդը»,- ասաց տիկին Թադեւոսյանը:
Նա սակայն կարծում է, որ այդ «ֆուտբոլային» խաղը ծանր է գնդակների համար: «Զավեշտալին, թերեւս, հայաստանցիների պատվի ու արժանապատվության պակասն է, որ դարձել են ղարաբաղյան կլանի խաղալիքը: Ֆուտբոլային «դիվանագիտության» տրամաբանությունն այստեղ էլ է գործում, միայն այն տարբերությամբ, որ այս դեպքում խաղացողները երկուսն են, իսկ գնդակները բազմաթիվ: Սկսվել է չափազանց վտանգավոր խաղ, իսկ դրա արդյունքները հատկապես ծանր են լինելու գնդակների համար»,- կարծում է տիկին Թադեւոսյանը:

No comments:
Post a Comment