Thursday, November 3, 2011

Իրանի ԱԳ փոխնախարարը «սցենարային» է համարում իր երկրի հանդեպ մեղադրանքները

Panorama.am. 2-11-2011- Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի՝ արաբական և աֆրիկյան երկրների հարցերով փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը հայտարարել է, որ առայսօր Միացյալ նահանգները Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ կազմակերպված ահաբեկչության գործով Իրանի առնչությունն ապացուցող որևէ փաստ չի ներկայացրել: Այդ մասին հաղորդում է «IRNA» իրանական գործակալությունը:
Իրանի ԱԳ փոխնախարարը նշել է, որ տարածաշրջանում բարձրաստիճան շատ քաղաքական գործիչներ առաջնորդվում են ամերիկյան սցենարով և Սաուդյան Արաբիայի ղեկավարության որոշ ներկայացուցիչներ նույնպես բացառություն չեն:
Նա հույս է հայտնել, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի պետական պաշտոնյաների փոխայցելությունները կօգնեն արաբական այդ երկրի ղեկավարության խոհեմ հատվածին առավել ճիշտ դիրքորոշում որդեգրել իսլամական աշխարհի շահերի պաշտպանության և տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Միացյալ նահանգների իշխանությունները հայտարարել էին Սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ նախապատրաստվող ահաբեկչական գործողության մասին, որն, ըստ ամերիկյան վարչակարգի, կարող է կազմակերպած լինել Իրանի ղեկավարությունը:

No comments: