Saturday, November 19, 2011

Գենետիկները փորձում են արգելակել ծերացումը

News.am. 18-11-2011- Գիտնականները սկսել են գաղտնազերծել ծերացման կենսաբանությունը եւ հուսով են, որ գենետիկայի ոլորտում հետազոտությունները թույլ կտան դանդաղեցնել, կանգնեցնել կամ հետ շրջել ծերացման գործընթացը:
Հյուսիսային Կարոլինայի համալսարանի բժշկության պրոֆեսոր Նորման Շարփլեսը պնդում է, թե բժշկությունը կանգնած է մեծ փոփոխությունների շեմին, առաջընթաց կա ծերացման հետ կապված հիվանդությունների բուժման գործում, հաղորդում է MIGnews.com-ը:
Նա նկարագրել է Ֆունկցիոնալ գենոմիկայի ֆրանսիական համալսարանի պրոֆեսոր Ժան-մարի Լեմայտրի հետազոտությունը, որն ապացուցում է, թե տարեց դոնորների բջիջները կարող են երիտասարդանալ ցողունային բջիջներում:
Շարփլեսսի գնահատականով, դա խոշոր ճեղքում է, որ նոր հեռանկարներ է բացում տարիքային հիվանդությունների` քաղցկեղի, Ալցգեյմերի համախտանիշի եւ սրտանոթային հիվանությունների բուժման գործում:

No comments: