Հայկական մամուլը հրապարակել է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան ներկայացնող նոր համանախագահի անունը: Ըստ այդ հրապարակումների, նա Ժակ Ֆորն է, ով համանախագահի պաշտոնում փոխարինելու է Բեռնար Ֆասիեյին: Ժակ Ֆորը եղել է Ֆրանսիայի դեսպանը Ուկրաինայում: Նա ավարտում է իր առաքելությունը Կիեւում: Իսկ Բեռնար Ֆասիեն նոյեմբերի վերջին կկատարի իր վերջին տարածաշրջանային այցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավճակում, մյուս երկու համանախագահների հետ ժամանելով տարածաշրջան:
Ընթացիկ տարվա ամռանը Կազանում տեղի ունեցած եռակողմ ապարդյուն հանդիպումից հետո՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան, փորձագետների մի մասը հայտարարեց, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում «ակտիվ միջնորդի» դերը ստանձնելու հերթը Ֆրանսիայինն է: Մինչ այդ էլ սակայն փորձագիտական շրջանակներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Ֆրանսիան պատրաստվում է փոխել իր համանախագահ Ֆասիեյին:
Այժմ Ֆրանսիան կարծես թե իրականացնում է իր մտադրությունը, այն բանից հետո, երբ տարածաշրջանային այցով Կովկաս ժամանեց Նիկոլա Սարկոզին: Ընդհանրապես, նկատելի է, որ տարածաշրջանային այդ այցով Ֆրանսիան փորձեց իր ակտիվ մտադրությունները դրսեւորել Հարավային Կովկասի նկատմամբ: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը, բացի Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարթակ լինելուց, նաեւ ակնհայտորեն հանդիսանում է առավել լայն տարածաշրջանային համատեքստ ունեցող հարցերի քննարկման հարթակ, որտեղ համաշխարհային քաղաքականության երեք առաջատար տերություններ փորձում են գտնել շփման եզրեր տարբեր հարցերի շուրջ:
Այդ իմաստով, համանախագահի փոփոխությունն անշուշտ անպայմանորեն չի ենթադրում հատկապես Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում Ֆրանսիայի վարքագծի էական փոփոխություն: Հնարավոր է, որ փոփոխությունը ենթադրում է առավել գլոբալ-տարածաշրջանային մասշտաբ եւ Ղարաբաղի հարցի վրա այդ փոփոխությունը կանդրադառնա այնքանով, որքանով:
Դատելով վերջին տարիների զարգացումներից, Ղարաբաղի հարցում կարծես թե նկատելիորեն փոխվում է միջազգային հանրության մոտեցումների տրամաբանությունը, եւ Ղարաբաղն արդեն ոչ թե դիտվում է տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծման բանալի, այլ այդ խնդիրների հանգուցալուծման հարցում ընդունվում է այսպես ասած ի գիտություն, ինչի իրավաբանական ձեւակերպումը անվանվում կամ կոչվում է ճանաչում:

No comments:
Post a Comment