ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ ԱԺ նիստում պետական բյուջեի քննարկման ժամանակ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի՝ համակարգչով խաղ խաղալու՝ «շարիկ գլորելու» փաստին:- Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ նախարարը ԱԺ-ում շարիկ էր գլորում:
- Դա կապում եմ լրատվական աշխարհի սնանկության հետ, երբ թողած երկրի կարեւորագույն հարցերը, սկսել են ինտրիգներ սարքել: Կարող է ԱԺ նիստում ես էլ բջջային հեռախոսը ձեռքս վերցնեմ, ջղաձգված շարժումներ անեմ, կսկսեն հարցնել՝ Գալուստ Սահակյանը ինչու է ջղաձգվում:
- Բայց փաստ էր, որ նա համակարգչով խաղ էր խաղում, լրագրողներն այստեղ ի՞նչ անեն:
- Դա համարեք որոշակիորեն ինտրիգ եւ անհեթեթություն: Շարիկ էր խաղում, դուք էլ շարիկ խաղացեք:
- Վարչապետը հայտարարեց, թե կպարզի ու կարձագանքի կատարվածին: Մինչեւ հիմա որեւէ արձագանք չեղավ՝ անգամ կառավարության նիստում նա մի բառ չասաց այդ մասին:
- Ի՞նչ է, նախարարին կախեինք: Եթե վարչապետը խոստացել է, որոշակի դիտողություն արած կլինի: Հրապարակային` ինչ աներ, կառավարության նիստին խոսեր, որ լրագրողներն էլ հիանայի՞ն:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment