Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` կապված վերջինիս հայտարարության հետ, որում անհանգստություն է հայտնվում Թուրքիայում կրոնական սեփականության բռնագրավման վերաբերյալ, գրում է «Ասպարեզ»-ը:
«Կիլիկիայի սուրբ աթոռը մնում է բազմաթիվ եկեղեցիների, վանքերի, հիվանդանոցների, ծերանոցների, դպրոցների, մանկապարտեզների, հուշարձանների, գերեզմանոցների եւ այլ կրոնական օբյեկտների օրինական սեփականատերը, որոնք ներկայումս գտնվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում: Այդ սեփականությունը, ինչպես նաեւ անհամար շարժական գույք Օսմանյան կայսրությունը անօրինականորեն բռնագրավել է Հայ եկեղեցուց, սկսած 1890-ական թվականներից մինչեւ 1915-ի Հայոց ցեղասպանությունը: Իրականում, Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածների մասին ողբերգական պատմության, ինչպես նաեւ կրոնական օբյեկտների բռնագրավման ու ոչնչացման մասին փաստաթղթերը պահպանվում են տարբեր երկրների կառավարությունների, եկեղեցիների ու ուսումնական հաստատությունների կողմից, այդ թվում ԱՄՆ պետքարտուղարության արխիվային հիմնադրամներում»,- ասված է նամակում:
Արամ Ա-ն առաջարկել է Պետքարտուղարությանն օգնել Թուրքիայում բռնագրավված կրոնական սեփականությունը վերադարձնելու հարցում:

No comments:
Post a Comment