Panorama.am. 11-11-2011- «Ոմանք կարծում են, թե Ադրբեջանը, դառնալով ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ կարողանալու է կարգավորել ԼՂ հակամարտությունը, սակայն դա սխալ պատկերացում է»- այս մասին «SalamNews»-ին տված հարցազրույցում նշել է ադրբեջանցի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը։
«Դիմենք պատմությանը։ Թուրքիան, որն ունի կիպրական հիմնախնդիրը, մի քանի անգամ եղել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ։ Արդյո՞ք կարողացել է նա լուծել այդ խնդիրը՝ օգտվելով իր կարգավիճակից»,- նշել է Մուսաբեկովը:
Աղբյուրի փոխանցմամբ, նա նաև հիշեցրել է, որ Պակիստանը 7 անգամ եղել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամ, բայց նրան չի հաջողվել կարգավորել Քաշմիրի խնդիրը։
«Այդ պատճառով խորհուրդ եմ տալիս ինքնախաբեությամբ չզբաղվել։ Այսինքն, պետք չէ մտածել, թե դրանով մենք լուծելու ենք մեր բոլոր խնդիրները: Իրականում այնքան էլ հեշտ չի լինի օրակարգ ներառել ԼՂ հիմնախնդիրը»,- նշել է քաղաքագետը:
Ադրբեջանցի քաղաքագետը միևնույն ժամանակ հիշեցրել է, որ ՄԱԿ–ի ԱԽ–ի 5 մշտական անդամներից 3-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են: Նա նաև նշել է, որ Ադրբեջանը ԼՂ հիմնախնդիրը չի դնի ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկման, այսինքն եթե 5 պետություններ չցանկանան քննարկել տվյալ հարցը, ապա այդ հարցը չի էլ ներառվի օրակարգում:
«ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ լինելը նաև մեծ պատասխանատվության է ենթարկում: Եթե ճիշտ դիրք գրավել ծովում, ապա ալիքները քեզ կտանեն առաջ: Իսկ եթե սխալվես, ապա կարող ես և խեղդվել»,- ասել է նա:

No comments:
Post a Comment