Tuesday, November 22, 2011

Իրանում եւ Լիբանանում ԿՀՎ-ն զրկվել է գործակալների ցանցից

News.am. 21-11-2011- ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) վերջին շրջանում Լիբանանում եւ Իրանում գրեթե զրկվել է գործակալական ցանցից: Այդ մասին գրում է «Ռոսբալտը»` նշելով, որ դրանում ներգրավված է «Հըզբոլլահ» խմբավորման հակահետախուզական հատուկ բաժինը:
Associated Press -ը հաղորդում է, որ իսլամիստներին հաջողվել է հայտնաբերել եւ ձերբակալել լրտեսական ցանցի անդամներին: Ըստ Lenta.ru-ի` իրավիճակը կրկնվել է Իրանում. այնտեղ մեկը մյուսի ետեւից սկսել են անհետանալ ամերիկյան, բրիտանական եւ իսրայելական հետախուզության օգտին աշխատող գործակալները: Լիբանանում եւ Իրանում անհետացած ԿՀՎ գործակալների թիվը մի քանի տասնյակի է հասնում: Այդ կապակցությամբ ամերիկացիները Բեյրութ են ուղարկել մի շարք փորձառու աշխատակիցների, որոնց առջեւ խնդիր է դրված պաշտպանել մնացած փոքրաթիվ գործակալներին:
«Ամերիկայի ձայնը» նշում է, որ լրտեսական ստվերային պատերազմներում արդեն պետք է սպասել գաղտնի գործակալների վախճանին:

No comments: