Friday, November 18, 2011

«Ազգ». «Դժվար է հակազդել Ալիևին, նա կարծես Մակեդոնացին լինի». ըստ Ադրբեջանի՝ ասել է Սարկոզին

«Ազգ». Գերմանական հեռուստաալիքներից մեկը` «Prosieben»-ը, ըստ ադրբեջանական «Վեստի.ազ» կայքէջի, երեկ «Նախագահ» հաղորդման ընթացքում ներկայացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, գերմանական հեռուստաալիքը իբր Ալիևին ներկայացրել է որպես «գրոսմայստերի», որ շախմատային դաշտում քայլեր կատարելու նման «իրենից կախման մեջ է դնում ողջ տարածաշրջանը»:
Ադրբեջանական հաղորդագրության ճշմարտացիության դեպքում, թերևս, ադրբեջանական կապիտալին քաջածանոթ հաղորդավար Թոմաս Նիտշերն իբր Ալիևին ներկայացրել է որպես «ինքնավստահ», «հեռատես ու խելացի մի քաղաքական գործչի», որ չի պատրաստվում զիջումների գնալ ղարաբաղյան հարցում:
Գերմանացի հաղորդավարը, ըստ տեղեկատվության, ներկայացրել է «հետաքրքրական մանրամասներ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի խոսակցությունից` Կաննում G20-ի հանդիպման ժամանակ»: Ըստ այդմ, Հարավային Կովկաս այցելության ժամանակ Սարկոզին իբր փորձել է տարհամոզել Ալիևին, որ չդիմի ռազմական գործողությունների, բայց «Ադրբեջանի ղեկավարը պնդել է իրենը»: Օբամային այդ մասին պատմող Սարկոզին իբր հայտարարել է. «Դժվար է հակազդել Ալիևին, նա կարծես Մակեդոնացին լինի»:
Գերմանացի հաղորդավարի «տեղեկություններով» նաև ստացվում է, որ Ադրբեջանը 2012-ին սկսելու է ակտիվ ռազմական գործողություններ Հայաստանի դեմ: Հաղորդումն, ըստ ադրբեջանական կայքէջի, դեռ շարունակվելու է երկուշաբթի:

No comments: