Tert.am. 16-11-2011- Թուրքիան մտադիր չէ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցել Իրանի հետ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը՝ մեկնաբանելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյա Մուհամեդ Ջևադ Լարիջանիի՝ Նյու Յորքում արած հայտարարությունը։
Լարիջանին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է միջուկային տեխնոլոգիաների ոլորտում ունեցած իր փորձը փոխանցել Թուրքիային և նրան օգնել ատոմակայան կառուցելու հարցում։
«Իրանը պատրաստ է միջուկային տեխնոլոգիաների ոլորտում ունեցած իր փորձը փոխանցել հարևաններին։ Թուրքիան տարիներ շարունակ փորձում է ատոմակայան կառուցել, իսկ արևմտյան երկրները չեն ցանկանում նրան օգնել այդ հարցում»,– ասել էր Լարիջանին։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment