Thursday, November 17, 2011

Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերություններն այլևս երբեք նույնը չեն լինի. Ցինկեր

Tert.am. 16-11-2011- Ժամանակին Թուրքիան Իսրայելի ռազմավարական գործընկերն էր, սակայն հիմա, կարծում եմ, եթե նույնիսկ վերականգնվեն հարաբերությունները, դրանք այլևս նույնը չեն լինի։ Այս մասին Հ1 հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ նշեց Կնեսետի նախկին պատգամավոր, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը: «Իսրայելի և Թուրքիայի միջև տարաձայնություններ եղան, և վարչապետ Էրդողանի գործողությունների արդյունքում Իսրայել-Թուրքիա հարաբերությունները գործնականում ընդհատվեցին»,- ասաց նա։
Ցինկերը նշեց, որ դա արդեն ընկալել են տարբեր երկրների պետական համակարգերում, թեպետ «վերջին շրջանում մենք արդեն տեսնում ենք, որ Էրդողանը փորձում է իջնել այն ծառից, որի վրա բավական շատ է բարձրացել»։
Անդրադառնալով Ադրեբեջանին զենք վաճառելու հարցին՝ Ալեքսանդր Ցինկերն ասաց. «Դա բիզնես է, ոչինչ՝ անձնական. եթե Հայաստանից կա առաջարկ, եկեք, քննարկենք։ Մենք անօդաչու սարքեր վաճառում ենք Ադրբեջանին, և ես գիտեմ, որ դուք դրանք շատ հաջող խփում-ոչնչացնում եք Արցախում, բայց հիմա խոսքը դրա մասին չէ... Իսկ զենք վաճառելը նորմալ երևույթ է»։

No comments: