Saturday, November 26, 2011

Գորան Լենմարկեր. «Եկել է ժամանակը՝ կարգավորելու ղարաբաղյան հիմնախնդիրը»

7Or.am. 25-11-2011- ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Գորան Լենմարկերը «АПА» գործակալությանը տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընթացող բանակցությունների ներկա փուլը, ասել է, որ եկել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ժամանակը։
–Նախ և առաջ ես կարծում եմ, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ժամանակը եկել է։ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը պետք է հասարակական քննարկումների թեմա դարձնել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, որպեսզի կայացվելիք վերջնական որոշումն ընդունելի լինի և՛ հայ, և ՛ադրբեջանցի ժողովուրդների համար,–ասել է նա։

No comments: