Friday, November 18, 2011

Ռուսաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնության են եկել

HayNews.am. 17-11-2011- Ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az կայքը, Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգի` Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի վարձակալման ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականը:
«Այսօր հարցը քննարկվել է Անատոլի Սերդյուկովի և Սաֆար Աբիևի միջև տեղի ունեցած երկկողմ հանդիպման շրջանակներում: Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալման ժամկետի մինչև 2025 թ. երկարաձգման ուղղությամբ համատեղ աշխատանքների հայեցակարգը», – հայտարարել է Ռուսաստանի ՊՆ մամլո քարտուղար Իրինա Կովալչուկը «Իտար Տասին»:
Նրա խոսքերով, ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի 61-րդ նիստից հետո ՌԴ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպում է ունեցել նաև Սեյրան Օհանյանի հետ:
Ըստ Կովալչուկի` Հայաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ արդյունավետ կերպով առանձին ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկվել:

No comments: