Friday, November 18, 2011

Հայաստանը դեմոգրաֆիկ անորոշության առջև է կանգնած. ֆրանսիացի գիտնական

Tert.am. 17-11-2011- Եվրոպայում այսօր լրջորեն քննարկվում է դեմոգրաֆիկ անորոշության հարցը: Ստրասբուրգի համալսարանի սոցիոլոգիայի դասախոս Ժերալդ Բրոների խոսքով, դեմոգրաֆիան ի վերջո հարվածում է երկրների քաղաքականության ու տնտեսությանը: Ֆրանսիական կառավարության ֆինանսավորած ծրագրի շրջանակում դեմոգրաֆիկ մարտահրավերների մասին Բրոները բանավեճ-քննարկում է ունենալու հայ ուսանողության հետ: Այսօր Եվրոպան, նաև Հայաստանը կանգնած են ծերացման խնդրի առջև: Եվրոպայում, ըստ Բրոների, 1 կնոջը բաժին է ընկնում 1.5 երեխայից էլ պակաս:
«Դա նշանակում է, որ կգա մի ժամանակ, երբ կանգնած կլինենք կենսաթոշակային լուրջ խնդրի առջև` ով է վճարելու ծերերի կենսաթոշակները: Նույնն է վիճակը նաև Չինաստանում, որտեղի բնակչությունը մի քանի միլիարդի է հասնում: Մեկ աշխատող չինացին պետք է պահի թե իր ծնողներին, թե տատիկ ու պապիկներին»,- ասաց նա:
Բրոները կարծիք հայտնեց, որ նման անորոշությունից ելք չգտնելը պատերազմական գործողություններ են խթանում, զավթում են հարևան երկրների օգտակար հանածոները` նավթն ու գազը:
Անորոշության մարտահրավերների գիտական կողմն էլ վերլուծեց Փարիզի Դեկարտ համալսարանի սոցիոլոգիայի դասախոս Իվ Շարբինը: Նրա կարծիքով` հասարակությունը բավարար ուշադրություն չի դաձնում գիտությանը, որը կարծես անպեքտ մի բան լինի: Անորոշությունը, ըստ նրա, մեծամասամբ ժողովրդավարության ծնունդ է:

No comments: