Tert.am. 16-11-2011- «Իսրայելի սկզբունքը նույնն է մնացել՝ Իրանի շուրջը ստեղծել բարեկամ երկրների օղակ։ Ադրբեջանն այդ սկզբունքին համապատասխան է, այն մուսուլմանական երկիր է, մենք ստանում ենք նավթային եկամտի 30%-ը, բացի դրանից` նրանք շատ հաջող են ծավալում իրենց քարոզչությունն Իսրայելում, ինչը, մեծապես ցավում եմ, բայց չի անում Հայաստանը»,- Հ1 հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ այս կարծիքոը հայտնեց Կնեսետի նախկին պատգամավոր Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Կնեսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը:«Արցախյան հակամարտությունը, կարծում եմ, նման է իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտին. այս մասին քննարկումներին Հայաստանում մասնակցել եմ, Արցախ դեռ չեմ այցելել, թեպետ Արցախի հոգևոր առաջնորդի [Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի] հետ մեծացել եմ նույն թաղամասում, և նա ինձ հրավիրել է»,- ասաց նա։
Ըստ նրա՝ այսօր Արցախում կա «ստատու քվո՝ ճանաչված, թե՝ ոչ, բայց այն կա», սակայն քաղաքագետին առավել մտահոգում է Ադրբեջանի՝ զենք թափահարելու քարոզչական սկզբունքը։ «Չգիտես ինչու, վերջին ալիքը, որ անցավ, ցույց է տալիս, որ իրենք կարծում են, թե միայն ռազմական ճանապարհով կարելի է լուծել այս հակամարտությունը։ Այս հակամարտության մեջ հաղթող չի կարող լինել։ Պետք է ընդհանուր հայտարարի գալ։ Անկեղծ ասած, ես հույս ունեի, որ այնպիսի հզոր խաղացողներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը, եթե այս հակամարտության լուծմանը մոտենային մեկ տեսանյունից, ապա հնարավոր է, նրանք փորձեին քաղաքական-դիվանագիտական ճանապարհով մեկ թեզ ներկայացնել և հասնել մեկ ընդհանուր տեսակետի։ Եվս մեկ խնդիր է այն, որ Արցախը բանակցող կողմ չէ. ցավոք, չեմ կարծում, թե այս խնդիրը շուտով կլուծվի։ Նշված երկրներում շուտով ընտրություններ են, և նրանք զբաղված են լինելու ներքին իրենց խնդիրներով»,- ասաց Ցինկերը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment