Tuesday, November 8, 2011

ԱՄՆ-ը հրաժարվել է Իրանի Կենտրոնական Բանկի հանդեպ պատժամիջոցներ կիրառել

Diplomat.am. 7-11-2011- ԱՄՆ ղեկավարությունը հրաժարվել է Իրանի Կենտրոնական Բանկի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մտքից,-գրում է The Los Angeles Times թերթը:
Համաձայն թերթի տվյալների, ամերիկյան ղեկավարությունը մտավախություն է ունեցել, որ նմանատիպ պատժամիջոցները կարող են վնասել նավթի համաշխարհային առաքումներին, որը իր հերթին կբերեր նավթի հումքի թանկացմանն և համաշխարհային տնտեսության աճի զարգացմանը:
Սկզբնական նախագծով ամերիկացիները ծրագրել էին արգելել ԱՄՆ-ի հետ գործ ունենալ ցանկացած կազմակերպության, որը գործարք կկատարի Իրանի Կենտրոնական բանկի միջոցով:
Դա լրջորեն կբարդացներ այլ երկրների կողմից Թեհրանից նավթ գնելու գործընթացը:
Իրանում նման պատժամիջոցների կիրառումը անվանել էին «ագրեիսայի ակտ» իրենց հանդեպ, որը կարող էր երկրին զրկել եկամտի հիմնական աղբյուրից:

No comments: