Tuesday, November 8, 2011

Իրանը պատրաստվում է միջուկային տեխնոլոգիաներ արտահանել

«Լրագիր» 8-11-2011- Իրանի իշխանությունները քննարկում են միջուկային տեխնոլոգիաների արտահանման հնարավորությունը:
«Մենք գտնվում ենք որոշումների ընդունման փուլում և քննարկում ենք տարբեր միջոցներ, միջուկային տեխնոլոգիաները արտահանելու հարցում ավելի ինքնուրույն դառնալու համար: Վերջին տարիներին մեր երկրում տեխնոլոգիական առաջընթաց է արձանագրվել, այդ թվում միջուկային ոլորտում», - հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբբասին:
Այս շաբաթվա ընթացքում սպասվում է ՄԱԳԱԷ-ի` Իրանի միջուկային ծրագրով զեկույցի հրապարակումը, որը փորձագետների կարծիքով կարող է Արևմուտքին էլ ավելի մոտեցնել Իրանի դեմ ռազմական գործողությանը, քանի որ նախնական տեղեկությունների համաձայն, զեկույցում նշվում է, որ Թեհրանը ընդհուպ մոտեցել է միջուկային ռումբի ստեղծմանը:
Այս հարցում առավել մարտական է տրամադրված Իսրայելը, որի նախագահ Շիմոն Պերեսը նոյեմբերի 4-ին հայտարարել էր, որ կառավարությունը ավելի հակված է խնդրի ռազմական, քան դիվանագիտական լուծմանը: Ի պատասխան Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել էր, որ «սիոնիստներն ու Արևմուտքը» չեն համարձակվի հարվածել Իրանին:

No comments: