Tuesday, November 8, 2011

Իրանի հոգևոր իշխանությունը հուսով է՝ ադրբեջանցիները գահընկեց կանեն Իլհամ Ալիևին

Tert.am. 8-11-2011- Թավրիզի համալսարանի դասախոսներն ու ուսանողներն Ադրբեջանի իշխանություններին ուղղված հայտարարություն են ընդունել, որում քննադատել են Բաքվի հակաիսլամական գործողությունները։ Այս մասին տեղեկացնում է Regnum–ը՝ վկայակոչելով Ansar-Tabriz կայքը:
«Մենք ցավում ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակաիսլամական հանցավոր գործունեությունը ներառված է պաշտոնական Բաքվի աշխատանքային օրակարգում»,– նշվում է հայտարարությունում։
Բացի այդ, Իրանի հոգևոր առաջնորդներից այաթոլլա Մաքարեմ Շիրազին դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ կոչ անելով նրանց դասեր քաղել տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից։
«Մենք վստահ ենք, որ Ադրբեջանի ժողովուրդը չի հանդուրժի նման իրավիճակ, և կգա օրը, երբ ժողովուրդը կբռնի ձեր օձիքից և ցած կգլորի ձեր ձեր զբաղեցրած աթոռներից։ Դասեր քաղեք տարածաշրջանի վերջին իրադարձություններից»,– ասել է Մաքարեմ Շիրազին։

No comments: