Wednesday, November 16, 2011

Դինքի սպանության գործով դատը հետաձգվել է

News.am. 15-11-2011- Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 5-ը։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանում Դինքի գործով հերթական դատական նիստի ընթացքում պարզ է դարձել, որ դեռեւս դատարան չեն հասել Դինքի սպանության վայրում տեղի ունեցած հեռախոսազրույցների ձայնագրությունները։ Դատական նիստին դատավորը հայտնել է, թե Դինքի սպանության գործով գլխավոր մեղադրյալներից Յասին Հայալի հոգեկան վիճակի վերաբերյալ բժշկական գրությունն արդեն դատարանում է, ըստ որի Յասին Հայալի մոտ որեւէ հոգեկան հիվանդություն չի արձանագրվել։
Դատարանը զգուշացում է արել հեռահաղորդակցության վարչությանը՝ Դինքի սպանության վայրում տեղի ունեցած խոսակցությունների ձայնագրությունները շտապ ուղարկել դատարան։ Դատական նիստը հետաձգվել է մինչեւ դեկտեմբերի 5-ը։

No comments: