Wednesday, November 9, 2011

«ԱՄՆ-Ը ՎԱԽԵՆՈՒՄ Է ԻՐԱՆԻ ՆԵՐՈՒԺԻՑ»

Հայտարարել է նախագահ Ահմադինեժադը եգիպտական «Ալ Աքբար» թերթին

«ԱԶԳ», 09-11-2011- Եգիպտական «Ալ Աքբար» թերթին տված հարցազրույցում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, «Դունիա բուլթենի» կայքէջի վկայությամբ, ԱՄՆ-ին եւ Իսրայելին մեղադրել է տարածաշրջանում Իրանին հեղինակազրկելու, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի դեմ հակադրելու փորձերի մեջ: Այնուհետեւ նա նշել է, որ Իրանը ռազմական ներուժով էապես տարբերվում է տարածաշրջանի մյուս երկրներից, այդ ներուժը օրեցօր աճում է, իսկ երկիրըՙ շարունակ առաջադիմում, հետեւաբար Իրանն ի վիճակի է մրցակցել Իսրայելի, Արեւմուտքի եւ հատկապես ԱՄՆ-ի հետ:
Վերջում նախագահ Ահմադինեժադն ասել է, որ ԱՄՆ-ը վախենում է Իրանի ներուժից եւ Սաուդյան Արաբիայի հետ ունեցած բարեկամությունից, այդ իսկ պատճառով էլ փորձում է հակամարտություն հրահրել տարածաշրջանի բարեկամական այս երկու երկրների միջեւ:

No comments: