Ադրբեջանցի ռազմական փորձագետները, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, բազմիցս շահարկում են ռազմական ոլորտում ունեցած «ձեռքբերումները»՝ փորձելով ապացուցել, թե ի վիճակի են ԼՂ հիմնդիրը կարգավորել նաև ուժի գործադրմամբ: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ, Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Սամվել Պետրոսյանի հետ:
«Ըստ 2011թ. հունիսի 26-ի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության, Ադրբեջանի 2011թ. ռազմական բյուջեն կազմում է $3,300 միլիարդ: Զանգվածային լրատվության տարբեր միջոցներում նրանք փորձ են անում վախեցնել քառապատիկ ավել տանկերով, կրկնակի ավել ուղղաթիռներով և հրետանով, հնգապատիկ ավել մարտական ինքնաթիռներով, ինչպես նաև հզոր ռազմական արդյունաբերությամբ, ձգտելով մեզ ներքաշել սպառազինության անիմաստ և կործանանար մրցավազքի մեջ: Արդեն իսկ գերազանցելով Եվրոպայում սպառազինության սահմանափակման պայմանագրով նախատեսված իր չափաքանկը, ադրբեջանական կողմը փորձում է մեզ սպառազինության մրցավազքի ներքաշել: Բայց մեր հարևանների նավթի վաճառքից գոյացած միլիարդների հասնող ծախսերն քամուն են տրվում անարդյունք, քանզի, ինչպես ցույց է տալիս պատմությունը, մեզ թվային գերակշռությամբ չես վախեցնի:
Տեղին է նշել, որ մեր հարևանները շատ շուտ են մոռանում պատմության դասերը: Հիշենք, որ 1993-1994թթ. Ադրբեջանն ուներ ուժերի քանական և որակական գրեթե նույն գերակշռությունը, իսկ Հայաստանի տնտեսությունը գտնվում էր անելանելի վիճակում: Բայց մեր նորակազմ բանակն այն ժամանակ ոչ միայն կարողացավ իր քաջությամբ և բարձր մարտական ոգով դիմագրավել հակառակորդին և պահել իր դիրքերը, այլև անցնելով լայնամասշտաբ հակահարձակման՝ Արցախի շուրջ ստեղծել անվտանգության բուֆերային գոտի: Եվ ռազմական հերթական ավանտյուրայի ֆիասկոյից հետո միայն, երբ հայկական ուժերին այլևս ոչինչ և ոչ ոք չէր կարող դիմակայել, Ալիև ավագի մեծագույն ջանքերի գնով 1994թ. մայիսին կնքվեց հրադադարի մասին բազմակողմ պայմանագիր, որի կողմերի մեկն, ի դեպ, Արցախն էր:
Անցած դարի 90-ականներին խայտառակ պարտություն կրած և այժմ ռազմական «փորձագետ» անվանարկվող ադրբեջանական վերլուծաբաններն ու զինվորականներն իրենց հրապարակումներում մեզ հաճախակի սպառնում են հանկարծակի և կործանարար կայծակնային պատերազմով»:
-Իսկ ինչո՞ւ են նման հայտարարություններ հնչում:
-Փոքրիշատե իրազեկ մարդուն հայտնի է, որ այդ բոլոր հայտարարություններն հիմնականում ուղղված են ներքին ունկնդրին: Այսինքն, փորձ է արվում սեփական ժողովրդին համոզել, որ ներկայիս ռեվանշիստական Ադրբեջանն էլ առաջվա «ծեծված» Ադրբեջանը չէ, իսկ Հայաստանն էլ առաջվա «առյուծը» չէ: Բայց, եթե Ադրբեջանն այդքան հզոր է և նրա բանակն այդքան մարտունակ, ապա ինչու այդքան հոխորտալուց հետո նախահարձակ չի լինում:
Պատասխանը մեկն է. ադրբեջանական իշխանությունները «ռազմական մեքենայի» վրա ահռելի գումարներ ծախսելով` հիմնականում ձեռք են բերում բազմատեսակ սպառազինություն, ձգտելով որոշ զինատեսակներով գերիշխանության հասնել Հայաստանի նկատմամբ (տանկեր, ավիացիա), իսկ որոշ զինատեսակներով էլ՝ ձգտելով հասնել մեզ (հակաօդային պաշտպանության համակրգում և հրթիռային տեխնիկայի բնագավառում՝ ձեռք բերելով ռուսական «С-300» համալիրներ և «Точки-У» մարտավարական հրթիռներ): Հարկ է նշել, որ դրանք հրատապ գնվեցին Ադրբեջանի զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված շքերթում ցուցադրելու համար: Սակայն այդ քայլը չտվեց սպասվելիք արդյունքը, քանի որ «С-300» համալիրները վաղուց արդեն գտնվում են ՀՀ զինված ուժերի սպառազինության մեջ և ինտեգրվել են մեր բազմաշերտ ՀՕՊ համակարգում:
-Պարոն Պետրոսյան, շատ հաճախ Ադրբեջանը հպարտանում է իր հրթիռային տեխնիկայով…
-Իսկ ինչ վերաբերվում է հրթիռային տեխնիկային, ապա Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված սեպտեմբերի 21-ի զորահանդեսը փաստեց, որ մարտավարական «Точка-У» հրթիռային կայանքներից բացի մենք ունենք նաև օպերատիվ մարտավարական նշանակության «Скад» հրթիռային կայանքներ, որոնք հեռահարությամբ մի քանի անգամ գերազանցում են «Точка-У» կայանքներին: Տեղին է նշել նաև, որ այդ միջոցները մենք մեր դաշնակիցներից ձեռք ենք բերել ՀԱՊԿ ծրագրի շրջանակներում, վճարելով մի քանի անգամ քիչ, քան Ադրբեջանը: Այսինքն, նմանատիպ սպառազինության վրա ծախսելով ավելի քիչ գումարէ` մենք կարողանում ենք պահպանել ռազմական հավասարակշռությունը, իսկ որոշ ցուցանիշներով էլ նույնիսկ գերազանել մեր հակառակորդին, ի դեպ չգերազանցելով եվրոպայում սպառազինության սահմանափակման պայմանագրով նախատեսված մեր չափաքանկը: Իսկ ինչ վերաբերվում է «հզոր» տնտեսությանը, ապա գաղտնիք չէ, որ Ադրբեջանի եկամուտների մոտ 73%-ը կազմում են նավթի և գազի վաճառքից ստացած հասույթները, իսկ զանգվածային միջոցներով բազմիցս լուսաբանված նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ գործարկված արդյունաբերական ձեռնարկությունների մեծ մասը բացվելուց ամիջապես հետո փակվում է «(Радио Свобода» Азербайджанские заводы перестают работать сразу после открытия с участием Ильхама Алиева):
-Արդյո՞ք միայն սպառազինության ձեռք բերումով կարելի է բանակը համարել ուժեղ:
-Ինչպես արդեն նշեցի, Ադրբեջանը գնում է մեծաքանակ սպառազինություն: Բայց զենքը, նույնիսկ «ամենախելացի» զենքը, ինքնուրույն չի կարող գործել: Պետք են մարդիկ, որոնք կարող են կառավարել դրանք: Իսկ ի՞նչ ունի Ադրբեջանը՝ բազմաթիվ խորհրդային արտադրության ռազմական ինքնաթիռն՞ր (որտեղ զգալի մաս են կազմում մեր թատերաբեմում միանգամայն ամիմաստ ռազմավարական նշանակության МИГ-25 կործանիչների տարբեր մոդիֆիկացիաները և արդեն իրեց դարն ապրած ու արդիականացման խիստ կարիք ունեցող այլ ինքնաթիռներ), որոնց կառավարումը նույնիսկ զորահանդեսի ժամանակ վստահվել է օտարերկրյա օդաչուներին (ըստ «Ենի մուսավաթ» պարբերականի, որը հունիսի 26-ի զորահանդեսից երկու շաբաթ հետո այդ մասին «ցնցող» հոդված է հրապարակել). մեծաքանակ տանկե՞ր, որոնք իսրայելյան ընկերությունների օգնությամբ մտադիր է արդիականացնել (դրանց զգալի մասը Т-55 տիպի է և արդիականացման խիստ կարիք ունի): Իսկ մեր ռազմական մասնագետների, այդ թվում՝ ՀՕՊ մասնագետների, հաջողությունների մասին գիտեն նույնիսկ ադրբեջանցիները, որոնք դիտորդի կարգավիճակով հետևել են Ռուսաստանի հրթիռային փորձադաշտում անցկացվող ԱՊՀ երկրների ՀՕՊ զորքերի զորավարժություններին, որտեղ մեր «С-300» կայանքի հաշվարկները 100%-ոց ցուցանիշով ցուցաբերել են գերազանց արդյունքներ:
- Ինչի՞ վրա է հատկապես շեշտը դնում հայկական կողմը:
-Ինչպես ՀՀ ՊՆ բյուջեն կառավարությունում հաստատելուց հետո կատարած իր հայտարարության մեջ նշել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մենք մեր ռազմական ոլորտի կառուցման գործընթացում հիմնական շեշտը դնում ենք առկա տեխնիկական միջոցների կատարելագործման ու արդիականացման վրա, դրանց խելացի չափաբաժիններով համալրմանն ու թարմացմանը, ԶՈՒ անձնակազմի և սպայական կազմի ուսուցմանը, նրանց գիտելիքների կատարելագործմանն ու մարտում տարբեր զորատեսակների փոխհամագործակցությունը ներդաշնակող զորավարժությունների անցկացմանը:
Վերը նշված ծրագրերը, անկախ մեր հարևանների կատարած հայտարարությունների, ներկայիս մեր ռազմական գերատեսչության համար նախատեսված բյուջեյի սահմաններում միանգամայն իրատեսական են և բավարար Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև արտաքին ագրեսիայի դեպքում նախահարձակ կողմին հուժկու և ջախջախիչ հարված տալու համար:

No comments:
Post a Comment